Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սամբիստները սկսում են

Սամբիստները սկսում են
18.05.2012 | 06:41

Երեկ Մոսկվայում մեկնարկեց սամբոյի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի առաջնությունը: Մարզական սամբոյում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան և Արթուր Վարդանյանները (57 և 62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ), Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (60 կգ):

Մարտական սամբոյում մեր ընտրանին ներկայացված կլինի բացառապես տղամարդկանցով: Նրանք են` Մխիթար Մխիթարյանը (52 կգ), Հարություն Սիրաբյանը (57 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Մավրիկ Նասիբյանը (82 կգ) և Արտակ Ծատինյանը (100 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ